Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել

Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 անդամների, ովքեր 2017 թվականին գործողություններ էիր իրականացրել Թեհրանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Tansim գործակալությունը:

2017 թվականի հունիսի 7-ին կանացի հագուստ հագած 4 անձինք կրակ էին բացել Իրանի խորհրդարանի շենքում, իսկ ավելի ուշ նրանցից մեկը պայթեցրել էր ինքն իրեն: Հարձակման էր ենթարկվել նաև Իմամ Հոմեյնիի դամբարանը:

Ահաբեկչությունների հետևանքով մահացել էր շուրջ 20, վիրավորվել էին տասնյակ մարդիկ:

Իրանի դատարանը ԻՊ 8 զինյալների, ովքեր կապված էին ահաբեկչական հարձակումների հետ, դատապարտել էր մահապատժի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում