AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության. Փաշինյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին: Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը:

«Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, որ հենց այս սկզբունքի ներքո էլ կշարունակեն զարգանալ հայ-իրանական հարաբերությունները»,- ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով առևտրատնտեսական ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին: Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը և քննարկել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Լրահոս
ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման հայկական կողմի մոտացումները «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ «Արցախը» իր վստահությունն է հայտնում Արթուր Վանեցյանի թեկնածությանը ՀՖՖ նախագահի պաշտոնում Արցախի երիտասարդությունն իր ապագան հայրենիքի հետ է կապում. ԱՀ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումներին Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Թբիլիսիում Հաջիևին խորհուրդ է տվել կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26- ին. ՀՔԾ պետ ՀՅԴ-ն զորակցություն է հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն Մի կաթիլ մեղր չդառնա հարցը. Արմեն Աշոտյան Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան 2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan