Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր

Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Թուրքիայի Թեքիրդաղի նահանգում ուղևորափոխադրող գնացք է վթարվել, շրջվել են գնացքի վագոններից 5-ը:

Այս մասին հայտնում է թուրքական haberturk-ը:

Վթարի հետևանքով 24 մարդ մահացել է: Մահացածների մեջ կան նաև երեխաներ:

Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 124 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում