Յուրի Խաչատուրովը հարցաքննության կներկայանա հուլիսի վերջին

Յուրի Խաչատուրովը հարցաքննության կներկայանա հուլիսի վերջին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

«Այո, ծանուցումն ուղարկվել է, նա էլ տեղեկացրել է, որ հուլիսի վերջին կներկայանա»,-ասաց Մարինա Օհանջանյանը:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում