Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը

Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայկ Գրիգորյանին պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ և ընդգծեց, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է: «Այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականության մյուս երեսը: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետք է հարյուր տոկոսով ապահովենք օրինականությունը և իրավունքի գերակայությունը, բացառենք, որ որևէ այլ մեկնաբանություն իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ: Հույս ունեմ, որ ՔԿ-ն Ձեր ղեկավարությամբ կգործի հենց այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին վստահության համար և հավաստիացրեց, որ գործընկերների հետ ցուցաբերված վստահությունն արդարացնելու են: Նա շեշտեց, որ որևէ կաշկանդվածություն չունեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում