Ոստիկանության աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան տարածքից հեռացրել են բողոքի ակցիայի մասնակիցներին

Ոստիկանության աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան տարածքից հեռացրել են բողոքի ակցիայի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության աշխատակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան մոտից հեռացրել են բողոքի ակցիա իրականացնողներին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Օրերս եˊւ հոգևորականներից, եˊւ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։

Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում