ԲԷՑ-ից միլիոնների գողություն է կատարվել. Սանասարյանը դիմելու է դատախազություն

ԲԷՑ-ից միլիոնների գողություն է կատարվել. Սանասարյանը դիմելու է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Armtimes.com: Կառավարության նիստից հետո ՀԺ-ն վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կառույցը չի իրականացնում այն ստուգումները, որի մասին նախապես հայտարարվել էր: Խոսքը, մասնավորապես, ՊՆ-ի մասին է:

«Այս պահին ՊՆ-ում կան քրեական գործեր եւ դա մեր կառույցին խանգարելու է, որ մեր ընթացիկ գործերը իրականացնենք: Դրա համար սպասում ենք, որ ՊՆ-ում այդ գործերի ավարտին: Սակայն կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ այսօր դատախազություն է ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված գողության մի դեպք:

«Գտանք գողացված տրանսֆորմատր՝ մեծ արժողությամբ, միլիոնների մասին է խոսքը: Մենք աշխատում ենք»:

Դավիթ Սանասարյանը նաեւ ասաց, որ առաջիկայում բացահայտումներ կլինեն քաղաքապետարաններում: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք նոր պաշտոնյաները հասցրել են չարաշահումներ թույլ տա, Սանասարյանը բացասական պատասխան տվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում