Հայաստանը կուսումնասիրի Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը հանելու մասին տեղեկությունը

Հայաստանը կուսումնասիրի Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը հանելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am:  Եթե ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին պաշտպանական սպառազինություն վաճառելու արգելքը, հաստատվի, ապա հայկական կողմի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով, Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամեն դեպքում, ադրբեջանական կողմի նմանաբնույթ հայտարարություններին այդքան էլ լուրջ չէի վերաբերվի, իսկ եթե այս տեղեկատվության հաստատում լինի Ֆրանսիայի պետական կառույցների կամ խոշոր ընկերությունների կողմից, ապա Հայաստանի համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով», – ասաց Ա.Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ադբեջանական AzeriDefence-ին հղումով՝ «Интерфакс-Азербайджан»-ը գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում