ԴԱՀԿ-ի շենքի ավտոկայանատեղիում այրվել է 6 ավտոմեքենա

ԴԱՀԿ-ի շենքի ավտոկայանատեղիում այրվել է 6 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 10-ին ժամը 12:09-ին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` Դատական ակտերի կատարման ծառայության շենքի ավտոկայանատեղիում մի քանի ավտոմեքենա է այրվում:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում, այնուհետև տարածվել է և վնասել 6 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 14:00-ին: Այրվել է 1000 քմ մակերես տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում