AM | RU
USD
EUR
RUB

Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում կթակի քաղաքապետարանների և երկու նախարարությունների դռները

 
 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում ուսումնասիրություններ կիրականացնի քաղաքապետարաններում, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Սփյուռքի նախարարություններում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ գերատեսչություններն են այս պահին ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունում ներկայում չեն կարողանում իրականացնել իրենց վերահսկողական գործառույթները առկա քրեական գործերի պատճառով, որոնցում ներգրավված են ՊՆ պաշտոնյաներ:

«Սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին, բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,-ասաց Դավիթ Սանասարյանը։ Նա տեղեկացրեց, որ առաջարկությունները վիճակահանության կարգին չեն վերաբերի, այլ՝ դրանից առաջ իրականացվող գործընթացներին:

Անդրադառնալով իրենց աշխատանքի արդյունքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ հուլիսի 10-ին Գլխավոր դատախազությանը ներկայացնելու է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» հետ կապված գողության դեպք. խոսքը միլիոններ արժեցող գողացված տրանսֆորմատորի մասին է: Սանասարյանը նկատեց, որ իրենց կառույցը փոքր աշխատակիցներ ունենալով բավականին տաժանակիր աշխատանք է կատարում՝ իրականացնելով նաև կանխարգելիչ գործառույթ: «Որոշ գերատեսչություններ նախկինում արել են այս կամ այն գործողությունները, բայց նոր իրավիճակում էլ չեն անի, քանի որ գիտեն, որ այդ թվում Պետական վերահսկողության ծառայությունն այցելելու է իրենց»,-հավելեց պաշտոնյան:

Պետական վերահսկողական պետը վստահեցրեց՝ իրենց համար չկա մի անուն, որն անձեռնմխելի է, բոլոր անուններին, որոնք մսխել են պետական միջոցները, անդրադառնալու են: Առաջիկայում ուսումնասիրության արդյունքներ կներկայացնեն նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային ծրագրի վերաբերյալ:

Լրահոս
Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan