Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում