Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է  Ադրբեջանին  զենք  վաճառելու  մասին  սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները:

Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում