Ալիևի հայտարարությունը ադրբեջանական ֆանտաստիկայի ժանրից է. Գաբրիել Բալայան

Ալիևի հայտարարությունը ադրբեջանական ֆանտաստիկայի ժանրից է. Գաբրիել Բալայան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Աշխարհում Ալիևի հայտարարություններն ընկալվում են որպես իրականությունից կտրված եւ դրանց լրջություն հաղորդելն անիմաստ է:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ իրենք դերակատարություն են ունեցել Հայաստանում իշխանափոխության իրականացման հարցում, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Աշխարհում Ալիևի ասածներն ընկալում են որպես իրականությունից կտրված հայտարարություններ: Սա հերթականն է այդ շարքից։ Կարծում եմ, դրան ինչ-որ լրջություն հաղորդելը և մեկնաբանելն անիմաստ է, որովհետև եթե հիշենք, որքան շատ են ֆանտաստիկայի ժանրից հայտարարություններ արվել, սա գուցե ավելի համեստ կթվա»,- ընդգծեց Բալայանը:

Նա շեշտեց, որ այս կապակցությամբ արտգործնախարարությունն ավելի մանրամասն հայտարարություն կանի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում