ԱԱԾ բերման է ենթարկել Մարտունու զինկոմին

ԱԱԾ բերման է ենթարկել Մարտունու զինկոմին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, A1plus.am: Մեր տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում ԱԱԾ գործողություններ է իրականացրել, որի արդյունքում բերման է ենթարկվել Մարտունու զինկոմը:

«Ա1+»-ի հետ զրույցում Հանրապետական զինկոմիսարիատից հաստատեցին տեղեկությունը, որ ԱԱԾ տարել է Մարտունու զինկոմին, այլ մանրամասներ չհայտնեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում