Բաքուն դատապարտել է Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու որոշումը

Բաքուն դատապարտել է Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Բաքուն դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայություն անցնելու որոշումը:

«Սա քաղաքական շոու է: Դրանով Փաշինյանի ռեժիմը փորձում է բարձրացնել իր վարկանիշը», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ նման քայլը «ոչ կառուցողական է և չի կարող ծառայել տարածաշրջանի կայունացմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում