Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Կալանավորված գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Քամալյանը: Նա ընդգծեց, որ հիմա աշխատում են վճռաբեկ բողոքի վրա:

Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն ունի մի շարք հիվանդություններ, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, Մանվել Գրիգորյանի մոտ թոքի քաղցկեղ, և շաքարային դիաբետ է ախտորոշված:

Կարեն Քամալյանն ասաց նաև, որ Մանվել Գրիգորյանի գործի մասին մանրամասներ չի կարող հաղորդել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները դիմել էին Վերաքննիչ դատարան խափանման միջոցի փոփոխության համար, դատարանը մերժել էր փոփոխել գեներալ Գրիգորյանի խափանման միջոցը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում