AM | RU
USD
EUR
RUB

Միհրան Պողոսյանն իրեն բավականին երիտասարդ է համարում քաղաքականությունից հեռանալու համար

 
 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am։ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը չի կիսում տեսակետը, որ ներկայիս իշխանություններն «ընկել են նախկինի» հետևից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նկատեց, որ եթե կան խնդիրներ, դրանք պետք է պարզաբանվեն։ «Պետք է ամեն ոք կարողանա հարցերին պատասխան տալ, ցանկացած մարդ պետք է կարողանա իր արածի ու չարածի համար պատասխան տալ։ Նորմալ գործընթաց է, ես խնդիր չեմ տեսնում»,-ասաց Միհրան Պողոսյանը։

Հարցին ի պատասխան, թե արդյոք նա տեղեկություններ ունի օֆշորի գործի վերաբացման առնչությամբ, որի հետ կապվում էր իր անունը, Միհրան Պողոսյանն ասաց, որ գործի վերաբացման դեպքում կաջակցի և կտրամադրի բոլոր փաստերը, որոնց հիման վրա նախկինում կարճվել է այն։ «Ես կուզենամ, որ մեկ անգամ ևս հասարակությունը տեսնի, որ ինչ-որ եղել էր, իմ ասածները բառացի ճիշտ էին, այդ ամենը եղել է շոու։ Եթե նոր իշխանությունները ահրաժեշտություն ունենան վերաբացել այդ քրեական գործը, ես կաջակցեմ, ես կներկայացնեմ իմ բոլոր փաստերը, դրանք վկայում են իմ ասածների մասին»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով իր հետագա քաղաքական գործունեությանը՝ Միհրան Պողոսյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու առիթ չկա և բավականին երիտասարդ է իր քաղաքական գործունեության էջը փակելու համար։ «Ես դեռ երիտասարդ եմ, դեռ շատ անելիքներ ունեմ թե քաղաքականության, թե այլ ոլորտներում մեր երկրի զարգացման համար»,-հավելեց պատգամավորը։

Նա հույս հայտնեց, որ իր ընտրողների բանակն իր կողքին կլինի նաև արտահերթ ընտրությունների ժամանակ։ «Ես չեմ բացառում, որ հեղափոխությունից հետո հնարավոր է ինչ-որ բան փոխված լինի, բայց հույս ունեմ, որ իմ ընտրողներն իմ կողքին են»,-ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է երկրում արդարադատության հաստատմանը՝ հաշվի առնելով, որ երրորդ նախագահի եղբայրներն ու նրանց որդիներն են պատասխանատվության կանչվում, Միհրան Պողոսյանը նկատեց. «Սերժ Սարգսյանի եղբայրների կամ եղբորորդիների՝ ուշադրության կենտրոնում հայտնվելը դեռ չի ապացուցում, որ արդարադատության ոլորտում ինչ-որ բաներ են փոխվել։ Փոխվել են ինչ-որ բաներ, բայց այն մակարդակը, որ ցանկալի է, դեռ տեսանելի չէ։ Ես ջատագովը կլինեմ, որ մենք ունենանք այն արդարադատությունը, որը հարիր է ՀՀ քաղաքացուն»,-ավելացրեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan