Դատարանի դահլիճում կալանավորվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին

Դատարանի դահլիճում կալանավորվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Armtimes.com: Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, քիչ առաջ դատարանի որոշմամբ կալանավորեց:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն երեկ էր ներկայացրել դատարան. այն քննվեց այսօր: Միջնորդության քննարկմանը ներկա էր նաեւ Հայկ Սարգսյանը:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու կրելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում