Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հանրապետության տարածքում` հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 13-17-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 13-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում