AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի իշխանությունները վերջին օրերին ակտիվացրել են ապօրինի ձերբակալություններն ու հետապնդումները

 
 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Օգթայ Գուլալիևի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները կրկին ակտիվացրել են ռեպրեսիվ քաղաքականությունը, շարունակում են ձերբակալությունների և քաղբանտարկյալների ճնշման պրակտիկան:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Գուլալիևը:

Իրավապաշտպանի հաղորդմամբ՝ ձերբակալություններն ակտիվացել են Մինգեչաուրի ՋԷԿ-ում գրանցված խափանումներից և Գյանջայի (Գանձակ) քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո:

«Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Գյանջայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո, հուլիսի 10-ից սկսած ձերբակալվել է մոտ 100 մարդ, իսկ պաշտոնական տվյալներով՝ 52 մարդ»,-հայտնել է նա:

Հետապնդումներ են իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատել են երկրի իշխանություններին և ողջունել Յունիս Սաֆարովի կողմից Գյանջայի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձը:

Գուլալիևի փոխանցմամբ՝ այս դեպքերի ֆոնին Ադրբեջանում արգելափակվել է առնվազն 4 ինտերնետային պարբերական:

Գուլալիևը նշել է, որ Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները բացակայում են, ինչի պատճառը երկրում անկախ լրատվամիջոցների բացակայությունն է և եղած լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը իշխանության կողմից:

«Գյանջայում հուլիսի 10-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները համոզիչ չեն, շատ բան հստակ չէ, քանի որ անկախ մեդիան ոչնչացված է, դեպքի վայրում անկախ ԶԼՄ-ներ չեն եղել: Քննչական մարմինները չեն տրամադրում դեպքերի ընթացքն արտացոլող տեսանյութեր»,-ասել է Գուլալիևը:

Գուլալիևը նշել է նաև, որ քաղբանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների և ճնշումների, նրանց չեն թույլատրում հանդիպել հարազատների հետ, նրանց մեջ կան հիվանդներ, որոնք բուժման կարիք ունեն, սակայն համապատասխան բուժում չի ցուցաբերվում:

Լրահոս
«Հրապարակ». Կահույքի բիզնեսով զբաղվող ընկերությունը շահել է դիալիզի բուժսպասարկման մրցույթը «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան «Ժամանակ». Ինչ նպատակով է Աննա Հակոբյանը իր գրասնեյակը տեղափոխել է կառավարության շենք «Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքն ավելացել է «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, որոշ տեղերում առկա մառախուղ «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan