Քաղաքացին կամավոր մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնել

Քաղաքացին կամավոր մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ քաղաքացիները շարունակում են կամավոր զենք և զինամթերք հանձնել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ):

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում