Զարուհի Փոստանջյանը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու

Զարուհի Փոստանջյանը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Երկիր Ծիրանի» խմբակցությունը տարածել է հաղորդագրություն, որում նշված է, որ հուլիսի 12-ին խմբակցությունը պաշտոնապես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զարուհի Փոստանջյանին։

«Երեկ, 2018 թվականի հուլիսի 12-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավագանին Երևանի քաղաքապետ կընտրի հուլիսի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում