Աննա Հակոբյանը խորհուրդ է տալիք իրենից հովանավորչություն չսպասել՝ անկախ նրանից, թե ում հետ քանի անգամ է սուրճ խմել

Աննա Հակոբյանը խորհուրդ է տալիք իրենից հովանավորչություն չսպասել՝ անկախ նրանից, թե ում հետ քանի անգամ է սուրճ խմել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, չի պատրաստվում որևէ մեկի համար աշխատանքի միջնորդի դեր ստանձնել: «Բյուրական» արվեստի ակադեմայում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի իր ելույթում անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկնոջ կարգավիճակին՝ Աննա Հակոբյանն ասաց, որ իր բոլոր պատկերացումները գերազանցել են այն կարծրատիպերը, որոնք կան առաջին դեմքի կնոջ վերաբերյալ:

«Այս երկու ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է թաքուն ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա, միջնորդի, որ ամուսինն ընդունի այս կամ այն անձնավորությանը, կամ հավանություն տա նրանց առաջարկություններին: Մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է ներքին կարգով միջնորդել, որպեսզի ծանոթները, ծանոթների ծանոթները և նրանց ծանոթներն աշխատանքի անցնեն նախարարություններում: Ես ինձ զգացի կին, ումից զգուշավորություն են զգում կառավարության շատ անդամներ, իսկ ինձ մտերիմ լինելը համարվում է առավելություն՝ անձնական հարցերը լուծելու համար»,- նշեց Հակոբյանը և խոստովանեց, որ այդ փաստն իր համար շատ հիասթափեցնող էր:

«Ես խնդրում եմ, որ այստեղ ասվածն ընդունվի ի գիտություն՝ հիմնադրամի գործունեությունից ավելի որևէ դերակատարություն ինձ չվերագրել և որևէ ակնկալիք չունենալ: Ես չունեմ սիրած դերասաններ, երգիչներ, երգչուհիներ: Չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել»,- նշեց վարչապետի կինը:

Հակոբյանը խորհուրդ տվեց իրենից հովանավորչություն չսպասել՝ անկախ այն բանից, թե ում հետ քանի անգամ է սուրճ խմել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում