Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Ճանբարակի ուղղությամբ. ներկայումս իրավիճակը հանգիստ է

Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Ճանբարակի ուղղությամբ. ներկայումս իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակների կրակ է արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղքաի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում