Times.am | Ստուգումներ են կատարվել Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններում
AM | RU
USD
EUR
RUB

Ստուգումներ են կատարվել Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններում

 
 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրապարակել է ներկա և նախկին պաշտոնյաների անունները, որոնց պատկանող գազալցակայաններում հայտնաբերել են հարկերից խուսափելու դեպքեր: Հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դավիթ Անանյանը նշեց, որ 8 կազմակերպություններին պատկանող գազալցակայանները խուսափել են, ընդհանուր առմամբ՝ 946 միլիոն դրամի հարկերից՝ պակաս ներկայացնելով իրացված գազի ծավալները:

«Ստուգումներ են կատարվել Մհեր Սեդրակյանին, նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում»,-ասաց Դավիթ Անանյանը։ «Արդյոք այդ անձանց շարքում կա՞ն նաև Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի անունները» հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց. «Գագիկ Ծառուկյանը կա, Հովիկ Աբրահամյանը՝ ոչ: Ես հիշողությամբ եմ ասում: Մենք այս տեղեկատվությունը կհրապարակենք»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է պատասխանատվություն ենթարկելուն, Դավիթ Անանյանը նկատեց, որ բոլոր կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ է հարուցվել և դրանց շրջանակներում հաշվարկվում է պետությանը հասցված վնասի չափը: «Երբ կազմակերպությունը վերականգնում է պետությանը հասցրած վնասը, քրեական գործը կարճվում է: Միջազգային պրակտիկայում ընդունված մի կարևոր բան կա. տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջը հանրության շրջանում: Պետք չէ տնտեսավարողին դատել, նստեցնել ու արգելել գործարարությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք պոտենցիալ վճարումներ ենք կորցնում: Հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել ու նրան ճիշտ ուղու վրա դնել»,-հավելեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

Լրահոս
Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan