Մարդիկ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու պատրաստ են ներդրումներ անել. Աննա Հակոբյան

Մարդիկ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու պատրաստ են ներդրումներ անել. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումները վատ չեն անդրադառնա Սփյուռքից Հայաստան արվող բարեգործությունների վրա:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ Սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին իրենց հանգանակությունները: Այդ ամենի հետևում այսօր արդեն պարզ դարձած երևույթն էր: Հույս ունեմ, որ դա որևէ կերպ չի ազդի երկրում բարեգործություն անել ցանկացողների վրա, չնայած, ասեմ ավելին՝ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մարդիկ՝ հատկապես սփյուռքում, շատ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և շատ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ այս փոփոխված մեր երկրում ու նվիրատվություն կատարել»,- նշեց ՀՀ վարչապետի տիկինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում