Ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում

Ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել է Բրյուսելի օդանավակայանում ունեցած իր բրիֆինգի մի հատվածի վերաբերյալ:

«Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10-ը միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում