«Պատիվ ունեմ» ծրագրով անվճար է անցել 39 դիմորդ

«Պատիվ ունեմ» ծրագրով անվճար է անցել 39 դիմորդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Այս տարի առաջին անգամ անցկացվել է պայմանագրային-սպայական 3-ամյա զինծառայություն անցնել ցանկացողների համար ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով քննություններ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը նշեց, որ քննությունները բաժանվում են երկու մասի:

«Ծրագրի մի մասով քննություն է անցկացվում՝ կապված ռազմաբժշկության հետ, մյուսով՝ մասնակիցները հանձնում են ընդհանուր զարգացվածության թեստ: «Պատիվ ունեմ» ծրագրին դիմել է 269 անձ, որից 51-ը՝ ռազմաբժշկական ծառայության համար: «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմաբժշկական հատվածում բնագիտական ուղղությամբ թեստավորում է անցկացվել՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա առարկաներից, իսկ ընդհանուր զարգացվածության թեստը ներառել է հայագիտական, մաթեմատիկական և բնագիտական ուղղություններ: «Պատիվ ունեմ» ծրագրով 39 դիմորդ անվճար է անցել»,-հավելեց Արմեն Փաշայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում