ԿԳ նախարարը գտնում է՝ առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին

ԿԳ նախարարը գտնում է՝ առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ հանրակրթական դպրոցներում 2017 թվականին գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյւանը:

«Առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին, որպեսզի վստահությունը կրթական համակարգի նկատմամբ բարձրացնենք և հնարավորություն ունենանք քննարկելու դպրոցական գնահատականներով ԲՈՒՀ ընդունվելու առաջարկները»,-նշված է նախարարի գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում