«Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու

«Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին: Այս մասին տեղեկացրին «Ելք» դաշինքի մամլո ծառայությունից:

«Ելք» դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը»,-նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում