Times.am | Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան
AM | RU
USD
EUR
RUB

Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան

 
 

ԱՐՑԱԽ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել:

«Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նախագահի խորհրդականի խոսքով՝ Ադրբեջանի քայլերից ակնհայտ երևում է, որ նրանք նախապատրաստվում են ռազմական գործողությունների:

«Կարծում եմ, այն իրավիճակը, որ մենք ունենք, այն գլոբալ գործընթացները, որոնք ընթանում են քաղաքական հարթությունում, ռազմական, քարոզչական, ինչու չէ, նաև տնտեսական հարթությունում, ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ նպատակները: Դրանք կլինեն տասն օր հետո, մեկ ամիս, թե մեկ տարի հետո, առայժմ պարզ չէ, բայց այն, որ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ակնհայտ է»,- ասաց Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը դիտարկում է նաև քննարկվող վարկածներից այն, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, բայց նշում է, որ պատերազմի վերսկսման այսպիսի վարկածները շատ են:

«Մարդկանց մի խումբ կա, որ համարում են, թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որ կանգնեցրել էր Ադրբեջանին, որովհետև այն անցկացվում էր Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ռուսաստանի ազդեցությունն ու առաջնության նշանակությունը ադրբեջանական կողմը չէր կարող հաշվի չառնել»,- նշեց նախագահի խորհրդականը:

Արցախի և Ադրբեջանի սահմանին ամենամեծ լարվածությունը սկսվել է ապրիլի 12-ից ու տևել շուրջ մեկուկես ամիս: Տիգրան Աբրահամյանը դժվարանում է նշել, թե որ փուլում է վտանգի նվազում կամ աճ նկատվում: Պատերազմական լարված իրավիճակն Աբրահամյանը կապում է բանակցային գործընթացի բացակայության հետ:

«Ընդհանուր գործընթացներում պատերազմի հավանականությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես, որ բանակցային գործընթաց այս պահին չունենք, իսկ երբ բանակցային գործողություններ չկան, պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ մեծանում է»,- նշեց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում լարվածության աճը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների բանակ զորակոչվելով պայմանավորելուն, Աբրահամյանը տվյալ հանգամանքն այս իրադարձությունների հետ չի կապում:

«Այն քաղաքականությունը, որ Ադրբեջանն է վարում, կիրառվում է վերջին գոնե մի քանի տասնամյակում, և բացարձակապես կախված չէ ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի որդիների ծառայությամբ, դա ուղղակի բխում է այդ երկրի քաղաքական շահերից»,- ասաց խորհրդականը:

Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում պայմանավորված է միջազգային գործընկերներին որոշ բաներ ցույց տալու ցանկությամբ:

«Ստատուս-քվոյի պահպանման հետ կապված խնդիր կա, Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, որովհետև իրավիճակն անընդհատ լարված է»,- ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթացի անմիջական կողմ դառնալու հավանականությանը, Տիգրան Աբրահամյանը նշում է, որ միջնորդ երկրներն այս հնարավորությունը տեսնում են երկրորդ փուլում, երբ սկսվեն խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացները, իսկ մինչև Արցախը բանակցային գործընթացում չներգրավվի, Արցախի ու Հայաստանի համար արդյունավետ լուծումներ լինել չեն կարող:

«Թեմայի էական առաջին շահառուն Արցախն է, իսկ եթե նա չկա բանակցային գործընթացում, ապա այդ բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, ի վերջո, որոշողը հենց Արցախի Հանրապետությունն է»,- ընդգծեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը:

Լրահոս
«Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan