AM | RU
USD
EUR
RUB

Արման Թաթոյանը Կաթողիկոսի նկատմամբ ցուցարարների թույլ տված վարքագիծը բռնություն է համարում

 
 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստների` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան շրջափակելու իրողությունը բռնության դրսևորում է համարում: 

«Շատ եմ կարևորում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը: Այդ գործընթացին ուշադիր հետևում եմ և արձագանքեցի անմիջապես` սկսած այն պահից, երբ հրապարակային տեղեկություն եղավ այն մասին, որ Վեհափառը շրջապատված է, արգելափակված է նրա տեղաշարժը, և սպառնալիքներ են հնչեցվում»,-նշեց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ ցանկացած պարագայում դա անընդունելի է համարում: «Անընդունելի է բռնությունը, իսկ այդ գործողությունները բռնության դրսևորումներ են: Դրանից հետո ես հայտարարություն տարածեցի` նշելով, որ գործընթացը մտահոգիչ, նաև վտանգավոր միտումներ ունի: Ամեն բան պետք է լուծվի օրենքով սահմանված կարգով»,-ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Անդրադառնալով խնդրի կարգավորման լուծումներին` նա խոստովանեց, որ չի կարող հիմա մատնանշել դրանք: «Ի վիճակի եմ նպաստել այդ լուծումներին այնքանով, որքանով կարգավիճակս է թույլ տալիս, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Կոնկրետ այդ դեպքում չեմ կարող ասել` ցուցարարների գործողություններն իրավաչափ են, թե ոչ: Իմ մտահոգությունը չի վերաբերում չբողոքելուն կամ քննադատության ձայն չբարձրացնելուն: ՀՀ-ում յուրաքանչյուր ոք կարող է յուրաքանչյուր հարցի շուրջ իր բողոքի ձայնը բարձրացնել: Բայց կիրառվում է բռնություն, իրականացվում են գործողություններ, որոնք խախտում են մարդու իրավունքները»,-փաստեց Թաթոյանը:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տվյալ հարցին չմիջամտելու որոշման մասին` Թաթոյանը շեշտեց, որ չի կարող մեկնաբանել վարչապետի գործողությունները, միայն կարող է նշել, որ եկեղեցին անջատ է պետությունից, և դա պետք է հստակ հասկանալ: «Այո, Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ դեր ունի հայ ժողովրդի պատմության մեջ, և ես անհանգստացած եմ, որովհետև այն մեր ազգային արժեքներից է և ասոցացվում է հայոց միասնականության հետ, մյուս կողմից՝ կարևոր է խղճի, դավանանքի ազատությունը երկրում»,-եզրափակեց Արման Թաթոյանը:

Լրահոս
Ազա՞տ, թե արժեզրկված խոսք «Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները Կորեան շահագրգիռ է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ. Հայաստանում Կորեայի դեսպան Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան Մահացել է Սուդանի նախկին նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի է համարում ՀՀ ԳԱԱ դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում Արարատի մարզի վեց համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով հերթական վճիռները Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին Ես գործ չեմ ունեցել ու չունեմ. Ծառուկյանը՝ Քոչարյանի հետ կապ ունենալու մասին Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ղրիմի ղեկավարը հայտնել է Կերչի հրաձիգի համախոհների մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին Ներկայացվել են ՀՀ վարչական դատարանի նորանշանակ դատավորները Թրամփը Սաուդյան Արաբիային կարևոր դաշնակից է որակել Զոհրաբ Մնացականյանն էական է համարում Ջոն Բոլթոնի այցը Հայաստան Նախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա. Զոհրաբ Մնացականյան Օսիպյանը բացառում է ԱԺ արտահերթ ընտրություններում ոստիկանության վարչական ռեսուրսի օգտագործումը ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարար Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը Նախնական տվյալներով՝ Կերչի պատահարի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան «168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից «Ժամանակ». Վարդան Օսկանյանի անունը ևս շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով «Հրապարակ». Էնրիկո Ապրիամովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդակա՞ն «Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա «Փաստ». Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին «Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan