Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպում

Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում