Times.am | Որպես այլընտրանք ԸՕ փոփոխությունների կառավարության տարբերակին՝ քաղաքական ուժերը կառաջարկեն իրենց միասնական նախագիծը
AM | RU
USD
EUR
RUB

Որպես այլընտրանք ԸՕ փոփոխությունների կառավարության տարբերակին՝ քաղաքական ուժերը կառաջարկեն իրենց միասնական նախագիծը

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 20-ին, որի ժամանակ, նախնական պայմանավորվածությամբ, կքննարկվի խորհրդարանական ուժերի մոտեցումները միասնական ընտրական նախագծի շուրջ:

Խորհրդարանական ուժերի և կուսակցությունների ներկայացուցիչները եկան համաձայնության փոխանակվել իրենց մշակած ընտրական մոդելների վերաբերյալ տեղեկատվությամբ, հավաքվել, քննարկել առկա մոտեցումները և մշակել մեկ միասնական մոդել, որն էլ ներկայացնել կառավարություն ՝ որպես ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջարկին այլընտրանք:

Նիստի ժամանակ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ կառավարության ծրագրով հստակ ամրագրված է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, ինչը նիստի մասնակիցների շրջանում բանավեճի առիթ հանդիսացավ:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հետարքրքվեց. «Երբ Դուք ասում եք ռեյտինգային՝ նկատի ունեք ընտրական կարգի տեսական գրականության մեջ առկա բանաձևվածը, թե նկատի ունեք այն, ինչ Դուք եք հասկանում ռեյտինգային ասելով: Երբ մենք ենք ասում ռեյտինգային, դա մի տարատեսակն է:Եթե, ռեյտինգային ասելով, նկատի ունեք ընտրողի կողմից հնարավոր որևէ ձևով նույնիսկ ոչ թե ռեյտինգային , այլ տարածքային ցուցակին ձայն տալը, ուրեմն խոսելու բան չունենք: Ռեյտինգային Դուք լայնացնում եք, այն ավելի նեղ է»:

Նրան ի պատասխան Դանիել Իոսաննիսյանն ասաց. «Անձամբ իմ մեկնաբանելը էական չէ, դա գրված է կառավարության ծրագրում, եթե դուք համարում եք, որ որևէ կոնկրետ մոդել ռեյտինգային չէ, առաջարկեք, քննարկենք»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց. «Եթե շատ լայն ենք ընկալում «ռեյտինգային» հասկացությունը, համամասնականն էլ է ռեյտինգային: Որովհետև, եթե ռեյտինգավորվում են կուսակցությունները, ուրեմն դա էլ չպետք է լինի: Եկեք բառախաղ չանենք: Եթե մենք թույլ ենք տալիս ընտրողին միջամտել մանդատների բաշխման գործին, դա ենթադրում է կոմպրոմիսի հասնելու հնարավորություն: Եթե դուք ասում եք, որ դա թույլատրելի չէ, պետք է ընդունենք «Փակ ցուցակի» մոդելը որպես վերջնական լուծում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց Արմեն Ռուստամյանի ասածին, որ այդ դեպքում իրենց կարտահայտեն իրենց դիրքորոշումը կառավարության կողմից առաջադրվի մոդելի վերաբերյալ:

Արդյունքում խորհրդարանականները որոշեցին որպես կառավարության տարբերակին այլընտրանք ձևավորել միասնական նախագիծ, ևս մեկ նիստ գումարել և հասկանալ կառավարության դիրքորոշումը:

«Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հնարավորինս ընդունելի մոդել: Աշխատենք, պատրաստենք առաջարկ, ներկայացնենք կառավարության աշխատանքային խմբին, միասին համատեղ նիստ գումարենք՝ քննարկելու, որքանով է դա ընդունելի»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Լրահոս
«Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan