AM | RU
USD
EUR
RUB

Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:

Հիշեցնենք, որ հայտնի նախաձեռնության մեջ ընդգրկված Կորյուն աբեղայի և մի խումբ աշխարհականների պահվածքի և գործողությունների առնչությամբ անցնող շաբաթների ընթացքում իրենց անհանգստության և դատապարտության խոսքն էին հնչեցրել եպիսկոպոսաց դասը, բազմաթիվ եկեղեցականներ և հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հուլիսի 6, 2018 թվակիր խնդրագրով դիմել էին Վեհափառ Հայրապետին կարգազանց հոգևորականին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ։

Հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշում էր կայացվել Նորին Սրբության հորդորով մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։

Լրահոս
«Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի «Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել «Ժամանակ». Լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ «Հրապարակ». ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը «Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan