ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում