Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Նարեկ Ղահրամանյանին Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Իր նշանակման կապակցությամբ Ղահրամանյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ նշելով. «Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում