Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ ոստիկանին կրակել է Էդվարդ Գրիգորյանը, փաստաբանը, սակայն, հերքում է

Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ ոստիկանին կրակել է Էդվարդ Գրիգորյանը, փաստաբանը, սակայն, հերքում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: «Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր դատարանում աղմկահարույց բացահայտում է արել։

Նա հայտարարել է, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության մեջ, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։

«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը»,- հայատրարել է Պավլիկ Մանուկյանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, հերքում է Պ. Մանուկյանի հայտարարությունը։

«Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում