Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանի եւ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի երդման արարողությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին եւ հաջողություն մաղթել իրենց պատասխանատու աշխատանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում