AM | RU
USD
EUR
RUB

Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ

 
 

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հուլիսի 18-ին դիմավորեցին մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով Մարսելից վազքով հասել է Հայաստան:

2016 թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճելուց հետո մարսելաբնակ հայազգի լեռնագնացը նոր մարտահրավեր է նետում. այն է՝ Մարսելից վազքով հասնել Հայաստան՝ հաղթահարելով 5000 կմ տարածություն: Վազքը մեկնարկել է ապրիլի սկզբին: Օրական վազելով 50 կմ՝ Արա Խաչադուրյանը եզրափակեց իր խաղաղության մարաթոնը Երևանում: «Ուզեցի վազել հանուն խաղաղության,- «Արմենպրես»-ին փաստեց լեռնագնացը,- կոչ անել, որ ոչ մի տեղ պատերազմ չլինի: Նպատակս է նաև երիտասարդներին ասել՝ եթե նպատակ, երազանք ունեք, ձգտելով կարող եք հասնել դրան»: Նա պատմեց, որ Էվերեստի գագաթին, ինչպես ինքն է ասում, Աստծոն մոտ, որոշում է նամակ գրել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Սակայն իր Թուրքիա եղած ժամանակ դեռ նախագահական ընտրությունները չէին կայացել, և չիմանալով, թե ով է լինելու երկրի նախագահը, Արան այդ նամակը այդպես էլ Թուրքիայի նախագահին չի հանձնում: «Բայց հանձնելու եմ, հաջորդ անգամ, երբ գնամ Թուրքիա: Եթե անհրաժեշտություն լինի 5 կամ 10 տարի էլ կփորձեմ: Նամակում ասում եմ, որ ցեղասպանության մեղավորները նրանք են, ովքեր ոճրագործության կատարման հրամանը տվեցին, ինքը պատասխանատու չէ այն բանի համար, ինչ արել են նախկինում: Պատասխանատուն հրաման տվող գեներալներն են, բայց պետք է ճանաչել ցեղասպանությունը»,-ասում է մասնագիտությամբ ոսկերիչ լեռնագնացը:

Խոսելով Արարատի մասին՝ նա չի թաքցնում հուզմունքը: «Երբ Արարատից ես տեսնում Հայաստանը, բոլորովին այլ զգացողություն ես ունենում»,-նշեց Արան՝ հավելելով, որ շատ է ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
Լեռնագնացը ծնվել է Լիբանանում: 9 տարեկան է եղել, երբ պատերազմի պատճառով ընտանիքը մեկնել է Ֆրանսիա:

Լրահոս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ Արցախի խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը Դատարանն Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 14-ին Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով Կառավարությունը մասնակի կփոխհատուցի բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ «Հրապարակ». Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարա՞ր «Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա՞ «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ «Ժողովուրդ». Աղետի ենթարկված ՍՈՒ-25-ի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ «Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Առաջնորդվեք պաշտոնական հաղոդրագրություններով. Դավիթ Բաբայան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan