Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան

Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից անցկացված զորավարժությունները անցկացվել են անգնդակ փամփուշտներով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Փանիկում կայացած զորավարժությունները ոչ թե մարտական, այլ անգնդակ փամփուշտներով են եղել»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում