Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա

Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ցանկացած կառուցողական շփում կողմերի նմիջեւ:

Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը:

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը չի մեկնաբանում երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունենում առանց նրա մասնակցության, սակայն, հաշվի առնելով, որ Ռուսաստանը եւս կապ ունի այս թեմայի հետ եւ ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, Զախարովան նշել է. « Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի ընդհանուր նպատակին եւ հակամարտության կարգավորմանը: Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ կողմերը գնահատում են որպես քայլ՝ ուղղված ամբողջական կարգավորմանը կամ թեկուզ երկխոսության շարունակությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում