Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից

Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանում գտնվող ուսումնական հաստատությունների ղեկավարները այսուհետ չպետք է ուղղորդեն իրենց աշխատակիցներին օգտվել կոնկրետ բանկերից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից»,- նշել է նախարարը:

Նա հավելել է, որ այս կոչը վերաբերում է նաև բոլոր պետական կառույցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում