Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել

Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ չիրագործված, կիսատ մնացած տարբեր վարկային ծագրերով, որում ՀՀ կառավարությունը մեղավորություն չունի, Հայաստանը շարունակում է կատարել վճարումներ: «Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում, այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նախարարներին հանձնարարեց իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ: Ըստ գործադիրի ղեկավարի, առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են: «Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում