Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան

Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով:

«Ես ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ մենք բազմիցս նշել ենք, որ անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, անունից, եթե մենք ստացանք ստույգ, օպերատիվ տվյալներ, որ տվյալ մարդն իրականացրել է այս կամ այն օրինախախտումը, մենք իրականացնելու ենք համապատասխան միջոցառումներ», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ «Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին:

«Ուղղակի հիմանդրամի ստուգումների ծավալն այնքան մեծ է, որ մինչև հիմա ստուգումները ընթանում են», – ասաց նա:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ:

«Բայց կհրավիրվի առաջիկայում», – նշեց նա:

ԱԱԾ տնօրենը հավելեց որ ապօրինի հարստացած պաշտոնյաների նոր նյութեր կան, որոնք բավականին մեծ ծավալի են:
Հարցին՝ աղմկոտ անուններ կա՞ն, նա պատասխանեց՝ այո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում