Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը

Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է», – ասաց նա:

Անդրադառնալով իր գրառմանը՝ ըստ որի՝ նախկինում որոշ բուհեր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով, Արայիկ Հարությունյանն ասաց, որ բանկերի անուններ չի տալու:

Նա ասաց, որ նախկինում իրեն ևս փորձել են ուղղորդել, սակայն նա այլ բանկից է օգտվել:

«Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից», – ընդգծեց ԿԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում