AM | RU
USD
EUR
RUB

Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել

 
 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի ծեծի են ենթարկել ազգային պարկը հսկող 3 կամավորի: Այս մասին իրենց ֆեյսբուքի էջում գրել են «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները:

«Չգիտենք, թե ինչ պատճառաբանություն են մեջ բերելու նման կերպ վարվելու համար, բայց բոլորին էլ պարզ է՝ իրական պատճառն այն է, որ տղերքն ուղղակի չեն թողնում անտառները կտրել ու վաճառել»,- նշված է հայտարարության մեջ:

Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ տարիներ շարունակ Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակչության մի հսկայական զանգված կաշառք է տվել, ապօրինի անտառ է ոչնչացրել ու հիմա էլ չեն հասկանում, որ բնությունը վերացնելով՝ երկիրն են վերացնում:

Ավելի ուշ նրանք գրել էին, որ հենց այդ նույն գյուղերում կան մարդիկ, ովքեր կողքից հետևում են, թե իրենց հարևաններն ինչ են անում և չգիտեն, թե ինչպես փոխեն գյուղի մտածելակերպը: Մարդիկ ցավում են իրավիճակի համար:

Դեպքի վայր շտապ ժամանել են ոստիկանության ծառայողները, ովքեր միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես և դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նույն օրվա երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հաղարծինի բնակչուհի, 1930 թ. ծնված Ռոզա Թ.-ն, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու նկատել է հավաքված երիտասարդների ու հարցրել է, թե ինչու են հավաքվել: Երիտասարդները պատասխանել են, թե պայքարում են ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ռոզա Թ.-ի` ինքը առաջարկել է հեռանալ իրենց թաղամասից, ինչից հետո երիտասարդներից մեկը անսպասելի հրել է նրան, ինչի հետևանքով կինը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ տարբեր տեսակի և աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Դիլիջանի բնակիչ, 1991 թ. ծնված Հայկ Խ.-ն, Գյումրու բնակիչ, 1995 թ. ծնված Դավիթ Մ.-ն, Երևանի բնակիչ, 2001 թ. ծնված Գագիկ Ջ.-ն և Դիլիջանի բնակիչ, 2003 թ. ծնված Արծիվ Կ.-ն:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ իրենք «Բնապահպանի տուն» հ/կ անդամներն են և վնասվածքները ստացել են ժամը 17.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում տեղի ունեցած վերոհիշյալ ծեծկռտուքի երկու դեպքերի ժամանակ:

Ոստիկանության ձեռնարկած անհետաձգելի ու ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքի ժամանակ երիտասարդներին մարմնական վնասվածքները պատճառել են Ռոզա Թ.-ի որդին ու թոռները:

Ոստիկանների հետագա գործողություններով Ռոբերտ, Գևորգ, Շահեն, Նվեր Մ.-երը հայտնաբերվել, բերվել են ոստիկանության բաժին ու տվել համապատասխան բացատրություններ: Միջադեպի վերաբերյալ բացատրություններ են վերցվել նաև գյուղի տասնյակից ավելի բնակիչներից: Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Լրահոս
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը Նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan