Times.am | ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Թբիլիսիում Հաջիևին խորհուրդ է տվել կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել
AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Թբիլիսիում Հաջիևին խորհուրդ է տվել կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել

 
 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ադրբեջանական իշխանությունների համար հին բարի ավանդույթ է դարձել. երբ որևէ մեկը երբևէ խոսում Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անմխիթար վիճակի մասին, նրանք խուսափում են բոլոր հարցերին պատասխանելուց՝ ուշադրությունը շեղելով Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Թբիլիսիում ԵԱՀԿ «Որակյալ լրագրությունը՝ հուսալի և վստահելի տեղեկատվության համար» թեմայով Հարավային Կովկասի ԶԼՄ-ների 15-րդ կոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Էլեն Հարությունյանը՝ ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի հակահայկական հայտարարությունների:

«Հարգելի նիստը վարող,

Քանի որ ես զրկված էի Ադրբեջանի ներկայացուցչի կողմից Հայաստանի դեմ երեկ հնչեցված մեղադրանքներին պատասխանելու իրավունքից, ես կօգտագործեմ այս հնարավորությունը պատասխանելու և իրականությունը ներկայացնելու համար: Եվ իհարկե, քանի որ նիստը ատելության քարոզին հակազդեցության թեմայով է, սա պատեհ հարթակն է պատասխանելու իմ երկրի դեմ ուղղված ատելության քարոզին:

Բայց մինչև բուն թեմային անցնելը կցանկանայի իմ մտահոգությունը հայտնել նիստը վարողի անգործության պայմաններում հակահայկական քարոզչության, ատելության և ապատեղեկատվության տարածելու համար այս հարթակը շարունակաբար չարաշահելու կապակցությամբ: Ես կցանկանայի խնդրել նիստը վարողներին ուշադիր լինել և կիրառել իրենց տրված լիազորությունները կանխելու ելույթ ունեցողների կողմից այս ձևաչափում այլ երկրի նկատմամբ թշնամական տեղեկատվության տարածումը: Հուսով եմ, որ կազմակերպիչները կհանգեն համապատասխան եզրակացությունների, և հաջորդ տարի մենք չենք ունենա նմանօրինակ իրավիճակ:

Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ներկայացուցիչն ակնհայտորեն ի ցույց դրեց Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամանքի այն աստիճանը, որը Ադրբեջանի կառավարությունը սերմանում է սեփական երկրում: Եվ ամեն անցնող տարին այս պատմությանը տալիս է նոր նրբերանգներ: Պարոն Հաջիևն այնքան հեռու գնաց, որ Հայաստանին մեղադրեց հոլոքոստ իրականացնելու մեջ` հնչեցնելով անհիմն մեղադրանք, որը չափազանց զգայուն հարց է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար: Կարծես թե դուք չենք հասկանում բառի արժեքը՝ մենք հասկանում ենք: Եվ վճռականորեն մերժում ենք ձեր բոլոր անհիմն մեղադրանքները: Իսկ ինչ վերաբերում է փախստականներին, ապա այդ մենք պետք է խոսենք գրեթե կես միլիոն հայերի մասին, որոնք մազապուրծ եղան ադրբեջանական քաղաքների, այդ թվում մայրաքաղաքի հայկական թաղամասերում հանցախմբերի և կողոպտիչների իրականացված անկարգություններից, փախուստի դիմեցին՝ չունենալով ոչինչ, բացի իրենց հագուստից: Բայց Հայաստանի կառավարությունը նրանց չի պահում որպես գերի միջազգային քաղաքական խաղերի համար, քանի որ այս մարդկանց իրավունքները մեզ համար բացարձակ արժեք են:

Ադրբեջանական իշխանությունների համար հին բարի ավանդույթ է դարձել. երբ որևէ մեկը երբևէ խոսում Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անմխիթար վիճակի մասին, նրանք խուսափում են բոլոր հարցերին պատասխանելուց՝ ուշադրությունը շեղելով Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Եվ ի դեպ, հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ապրելու իրավունքն է ազատ և ժողովրդավարական երկրում, ինչպիսին Ադրբեջանը ակնհայտորեն չի հանդիսանում: Եվ որքան շուտ Ադրբեջանը համակերպվի այս իրողության հետ, այնքան շուտ մենք կգտնենք կայուն խաղաղություն:

Լեռնային Ղարաբաղը, կամ ավելի ճիշտ Արցախի Հանրապետությունը, անկախ պետություն է լիարժեքորեն գործող ժողովրդավարական հաստատություններով, որտեղ ապահովվում և հարգվում է մամուլի ազատությունը և բազմակարծությունը, ինչը լավ հայտնի է համապատասխան միջազգային կազմակերպություններին: Նրանք լրագրողներին չեն բանտարկում շինծու մեղադրանքներով, չեն փակում լրատվամիջոցները, չեն սահմանափակում լրագրողների ազատությունը և չեն ներառում նրանց սև ցուցակներում: Արցախի իշխանությունները հավատում են տեղեկացված լինելու իրավունքին, լրատվամիջոցների ազատությանը և ապահովում այն ինչպես օրենսդրորեն, այնպես էլ՝ գործնականում:

Եվ վերջին դիտարկումը: Պարոն Հաջիևը բողոքում էր Կազմակերպված հանցագործությունների և կոռուպցիայի իրազեկման նախագծի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու լայնածավալ կոռուպցիոն սխեմաների բացահայտումներից, որը հայտնի է որպես ադրբեջանական լվացքատուն: Նա անվանեց դա անարդար, փաստերից զուրկ «սառը պատերազմին բնորոշ քարոզչություն» ընդդեմ Ադրբեջանի: Բայց կարծես թե ներկայացված փաստերը բավարար են եղել իտալացի իրավապահների, Եվրոպայի խորհրդի և նրա խորհրդարանական վեհաժողովի և մյուսների համար անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրավիճակի քննադատությունը կանխելու համար եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառել փորձելու համար միլիոններ վատնելու փոխարեն, ես խորհուրդ կտայի փորձել կառուցել իրապես ժողովրդավարական ժամանակակից երկիր, ինչը, հավատացնում են, և՛ տնտեսապես առավել արդյունվետ կլինի, և՛ շատ ավելի օգտակար՝ Ադրբեջանի ժողովրդի համար»:

Լրահոս
«Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan