Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան

Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում են Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ ասեմ, որ ես անձամբ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել անել: Ինչ վերաբերում է մեր թեկնածուին, ապա ասեմ, որ քննարկումներ են ընթանում, շրջանառվում են մի քանի թեկնածուների անունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը մասնակցում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստերին, մասնակցում է «Ելք» դաշինքի շրջանակներում քննարկումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում