Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան

Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել, հետևաբար՝ պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին, ապա վարչապետը նշեց, որ ամեն օր այն կարող է ավելանալ, պակասել, սակայն, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում